Thursday, 31 August 2017

Փանքեյքեր՝ նախաճաշի համար

Նախաճաշ֊փանքեյք
 ՍԵպտեմբերից սկսած բոլոր մայրիկներն էլ դժվարություններ են ունենում ամենօրյա նախաճաշի

Monday, 28 August 2017

Saturday, 26 August 2017

Ապահովում ենք երեխայի առողջ սնունդը դպրոցում

 
 Երեխաներին դպրոց ուղարկելիս միշտ առաջանում է դպրոցում սնվելու հարցը։ Արդյո՞ք ճիշտ է գրպանի փող տալ և հուսալ, որ երեխան կընտրի առողջ և օգտակար սնունդ։

Thursday, 24 August 2017

Միջատների թեմատիկ շաբաթ երեխաների համար֊մաս 3


 










Անցած օրերի ընթացքում հասցրել ենք միջատների թեմայի պլանից բավականին կետեր իրագործել։ Երեխաները որոշեցին ավելի մանրամասն տեղեկանալ հետևյալ միջատների մասին․

1.զատիկ,
2.մեղուներ,
3.թիթեռներ։


Wednesday, 23 August 2017

Երեխաների հետ անելիքների և երազանքների ցուցակ


Բոլորս էլ ունենք երազանքների ցանկ,որոնք ցանկանում ենք հասցնել ի կատար ածել։ Մենք ունենք նաև ծնող֊երեխա պարտադիր անելիքների ցուցակ։ Ցուցակը ժամանակի ընթացքում բավականին ընդլայնվել է․

1.Քնելուց առաջ կարդալ հեքիաթներ,
2.Միասին կերակուր պատրաստել,

Monday, 21 August 2017

Ընտանեկան ավանդույթների և անելիքների ցուցակ

 
Source  pexels.com
 Ընտանեկան ավանդույթներ մտածելը և կյանքի կոչելը ինձ համար, բացի ընտանիքը ամրացնելը, ունի ևս մեկ նպատակ։ Ես ցանկանում եմ երեխաներիս ապահովել տաք և հաճելի հիշողություններով։ Տարիներ անց, կյանքի ցանկացած էտապում, նրանք կհիշեն իրենց մանկությունը և ,միգուցե, դա նրանց ուժ կտա շարունակել  ճանապարհը կամ ճիշտ որոշում կայացնել։ Էլ  չեմ ասում , թե ինչ հաճելի է հավաքվել իրար գլխի ու մոռանալ բոլոր հոգսերի մասին։ Ավանդույթներից մի մասը մեզնից անկախ են ստացվել, մի մասը ինքներս ենք մտածել,մնացածն էլ հավաքել եմ տարբեր տեղերից։ Թե տարվա կամ ամսվա մեջ քանի անգամ կրկնել,շատ ինդիվիդուալ է։ Մենք ունենք ավանդույթներ հանգստյան օրերի համար,ամսվա համար և տարվա։ Ցանկը անընդհատ ավելանում է, հետագայում կթարմացնեմ։

Sunday, 20 August 2017

Ինչպես սովորեցնել երեխային անգլերեն։

Երկար֊բարակ չգրեմ, թե ինչու է անհրաժեշտ երեխային վաղ տարիքից լեզուներ սովորեցնել,առավել ևս անգլերեն։ Կիսվեմ իմ փորձով։Ես դեմ եմ այն տարածված կարծիքին, որ լեզու սովորելիս պետք է առավոտից երեկո բառարանը անգիր անել, քերականության գիրքը կրծել և նման այլ էքստրեմալ քայլեր։Հավատացեք պետք չի, խնայեք ձեր և երեխայի նյարդերը։
Պլանավորեք շաբաթվա մեջ քանի ժամ եք տրամադրելու երեխայի հետ պարապելուն։

Saturday, 19 August 2017

ՄԻ փոքր էլ օրվա պլանավորման մասին

   
   
Օրս պլանավորել և ամեն գործս գրի առնել սկսել եմ մի քանի տարի առաջ։ Ամենինչ սկսվեց նոթատետրեր գնելու սովորությունից։ Գրքերի և նոթատետրերի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել։ Բայց դե, եթե գրքերը կարդում ես,ապա նոթատետրերը ուղղակի տեղ են զբաղեցնում։ Մի օր մտքովս անցավ  մեկ օր շուտ սկսել պլանավորել հաջորդ օրս։ Զառմանալի է, բայց մեկ նոթատետրը մաքսիմում բավականացնում է մի ամիս։ ՊԼանավորում և գրի եմ առնում ամեն վայրկյանս։ Չեմ ասի , որ հասցնում եմ պլանով շարժվել, բայց գործս լավ թեթևանում է։ Իսկ օրվա

Friday, 18 August 2017

Երեխաներին ծանոթացնում ենք միջատների աշխարհին

    Ճիշտն ասած, բավականին դժվար ու ինձ համար շատ տհաճ թեմա է ։ Բոլոր տեսակի միջատները (դե բացառություն են թիթեռները և մեկ էլ զատիկը, էն էլ հեռվից) ինձ մոտ առաջացնում են առնվազն զզվանք։ Բայց արի ու տես,որ իմ երեխաներին շատ հետաքրքիր էին «վաա՜յ մամա նայի էս ինչ սիրուն » բլոճները։
  Ուրեմն, առաջինը ներկայացնեմ հայալեզու լինքերը։ Ճիշտն ասած, հայերեն սայթերը էնքան բազամազան էին(նուրբ սարկազմ էր ), մի կերպ ընտրեցի այ սա՝
Միջատներ֊Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 Մնացածը ռուսերեն և անգլերեն լեզուներով են։ Ի դեպ, նշեմ , որ երեխային օտար լեզու սովորեցնելու լավ տարբերակ է։

Wednesday, 16 August 2017

Tuesday, 15 August 2017

Թեմատիկ շաբաթներ երեխաների ուսուցման համար


       Բոլոր մայրիկներն էլ ցանկանում են , որ իրենց բալիկները փայլեն  առաջադիմությամբ և ջանասիրությամբ։Ես կողմ եմ, որ երեխան պետք է վայելի իր մանկությունը, սակայն ապրելով նման դինամիկ դարաշրջանում, բոլորս էլ ցանկանում ենք ինչքան հնարավոր է շուտ նախապատրաստել մեր բալիկներին։ Ասելը հեշտ է,  բայց համոզել 2-3 տարեկան երեխային սովորելու առավելությունները,որ հետո «լավ  մարդ դառնա,շատ փող աշխատի » մեղմ ասած աբսուրդ է։ Մյուս կողմից էլ հայերեն լեզվով գրեթե անհնար է տեղեկություն գտնելը։Արդյունքում մայրիկը նյարդայնանում է ՝ մեղավոր զգալով իրեն, որ չի հասցնում երեխայի հետ զբաղվել։
  Անցնելով նյարդային լարվածության բոլոր էտապներով, զգալով ինձ անպիտան և մեղավոր՝ արտասահմանյան կայքերից մեկում հանդիպեցի մի մայրիկի, ում ուսուցման մեթոդը պարզապես ինձ ապշեցրեց։ ՈՒրեմն ամեն շաբաթվա համար ընտրում ենք մեկ թեմա , կազմում զբաղմունքների պլան և մեկ շաբաթ սովորում և զբաղվում այդ թեմայի շուրջ։
 Այս շաբաթ մենք ընտրել ենք միջատների թեման։ Պլանը կներկայացնեմ հաջորդ փոստում։
 Հետագայում կկիսվեմ անգլերենի պարապմունքների փորձով,ինչպես նաև, իմ հաջողություններով և անհաջողություններով ինքնազարգացման ոլորտում:)

Monday, 14 August 2017

Բլոգ զբաղված մայրիկների համար

Համատեղել երեխայի խնամքը առօրյա հոգսերի հետ բավականին դժվար է, բայց եթե մայրիկը ցանկանում է աշխատել կամ զբաղվել ինքնազարգացմամբ,ապա գրեթե անհնար է դառնում իրագործել բոլոր նպատակները․ Շատ երկար և նյարդային ճանապարհ անցնելուց հետո կարողացա որոշակի չափով լուծել իմ առջև ծառացած խնդիրը․ Պետք է նշեմ,որ հայկական ինտերնետ իրականությունում ուղղակի բացակայում է ինֆորմացիան․ Այսպիսով որոշեցի կիսվել իմ փորձով ,ինչպես նաև, հետագա անելիքներով․
Ծանոթանանք։ Ես երկու բալիկների մայր եմ․ Առայժմ գտնվում եմ ֆիզարձակուրդում․ Ունեմ բազմազան հետաքրքրություններ,որոնք խանգարում են կողմնորոշվել հետագա անելիքներումս։Այս պահին ինձ նվիրել եմ լեզուների և Web ծրագրավորում սովորելուն, ձեռագործությանը, խոհարարությանը (բազմազան հոբիներիցս է ։) և երեխաների խնամքին․ Դե պատկերացրեք ինչքան անհամատեղելի են իմ ցանկությունները։ Հուսով եմ գլուխ հանել այս ամենից՝ միևնույն ժամանակ օգնելով ինձ նման և ոչ այնքան նման մայրիկներին կամ ապագա մայրիկներին!!!!