Wednesday, 30 August 2017
Երազանքների և ցանկությունների ցանկ,որ պետք է հասցնել իրագործել
Բոլորս էլ ունենք թաքնված կամ բացահայտ երազանքներ։
Որոշ մասը, ընդամենը մի փոքր ճիգ գործադրելու դեպքում, իրականություն կդառնան, բայց մենք դասում ենք երազանքների շարքին ու սպասում ,որ օրերից մի օր կիրագործվեն։ Կամ լինում է,որ ինքներս էլ չենք հասկանում մեր երազանքներն ու ցանկությունները։ Յուրաքանչյուրս ունենք մեր, կյանքում գոնե մեկ անգամ փորձելու կամ հավերժ երազանք մնալու, ցանկը։ Սա իմ անձնական ցանկն է՝
1.Ունենալ սեփական տուն և կահավորել սեփական ձեռքերով ու դիզայնով,
2.Սպորտային մարմին ունենալ,
3.Սեփական բիզնես ունենալ,
4.Փոխել աշխարհը դեպի ավելի լավը,
5.Սովորել իսպաներեն,ֆրանսերեն,գերմաներեն,
6.Լինել Եվրոպա մայրցամաքի բոլոր երկրներում,
7.Տանը ունենալ մեծ ընթերցասենյակ,
8.Սովորել համակարգչային ծրագրավորում,
9.Դառնալ լավատես,
10.Սովորել լողալ,
11.Լողալ դելֆինների հետ,
12.Մազերը ներկել ժանգագույն,
13.Տատու անել,
14.Մեքենա վարել սովորել,
15.Հաղթահարել անհաջողակ լինելու վախը,
16.Կանգնել օվկիանոսի ափին,
17.Անիմաստ չապրել կյանքը,
18.Տեսնել ծաղկող սակուրայի ծառը Ճապոնիայում,
19.Կարդալ բոլոր գրքերը,
20.Այցելել իսկական պալատ,
21.Հաղթահարել բոլոր վախերը,
22.Գրել գիրք,
23.Հասկանալ կյանքի իմաստը,
24.ՈՒնենալ սեփական կաֆե,
25.Ավարտել խոհարարական դասընթացներ,
26.Ավարտել դիզայնի դասընթացներ,
27.Սովորել ֆոտոնկարչություն,
28.Շարունակելի․․․․
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment