Wednesday, 23 August 2017
Երեխաների հետ անելիքների և երազանքների ցուցակ
Բոլորս էլ ունենք երազանքների ցանկ,որոնք ցանկանում ենք հասցնել ի կատար ածել։ Մենք ունենք նաև ծնող֊երեխա պարտադիր անելիքների ցուցակ։ Ցուցակը ժամանակի ընթացքում բավականին ընդլայնվել է․
1.Քնելուց առաջ կարդալ հեքիաթներ,
2.Միասին կերակուր պատրաստել,
3.Նայել աստղերին,
4.Պատրաստել տնակ,
5.Կերակրել թռչուններին,
6.Ավազից ամրոց պատրաստել,
7.Պղպջակներ բաց թողնել,
8.Զրուցել երազանքների մասին,
9.Նայել ամպերին և գտնել տարբեր կերպարների հետ նմանություն,
10.Նստել խարույկի շուրջ,
11.Բաց թողնել օդապարուկ,
12.Կառուցել տիկնիկների համար տնակ,
13.Նամակ ուղարկել երեխայի անունով՝ ինչ որ տեղ գնալու հրավերքով,
14.Երեխային դպրոցից կամ պարտեզից շուտ վերցնել և գնալ զբոսնելու,
15.Զբաղվել բարեգործությամբ,թեկուզ շատ փոքր մի բան,
16.Ճանապարհորդությունների օրագիր,
17.Գրել նամակ Ձմեռ Պապիկին,
18.Միասին պատրաստել թխվածքաբլիթ,
19.Ընդհանուր հոբբի գտնել/մտածել,
20.Տիկնիկային թատրոն կազմակերպել տանը,
21.Տնային գրադարան ստեղծել,
22.Գրել նամակ՝ ապագայում կարդալու համար/մի քանի տարի անց/։
23.......
Շարունակելի․․․․
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment