Պլանավորեք շաբաթվա մեջ քանի ժամ եք տրամադրելու երեխայի հետ պարապելուն։
Հոգ չէ,եթե դուք ինքներդ լեզվին այդաքան էլ չեք տիրապետում։
Սկսենք մուլտֆիլմերից։ Եթե երեխան մուլտֆիլմ պետք է դիտի,ապա միացրեք անգլերեն լեզվով։Իհարկե, արդյունքը անմիջապես չեք զգա,բայց մի քանի ամսից կապշեք ՝ լսելով ձեր երեխայի անգլերեն բառապաշարը։
Մենք օգտվում ենք այս կայքից՝ KissCartoon։ Մինչև օրս որևէ վիրուսային հարձակում չի եղել, բավականին լավ կայք է։
Չեմ կարող չնշել Youtube կայքի English Singsing և Kids Channel - Nursery Rhymes and Kids Cartoons ալիքները։
Մենք շատ ենք օգտվում Discoverykids և Kids.nationalgeographic կայքերից։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ օգտակար կայքեր են թե՛ դպրոցական երեխաների, թե՛ փոքրիկների համար։
Բոլոր մանկական ֆիլմերը միացրեք միմիայն անգլերեն լեզվով։ Երեխան պետք է շատ լսի ոչ միայն հասկանալու,այլև մաքուր խոսել սովորելու համար։
Հեքիաթները լսում ենք անգլերեն։Ահա և կայքը ՝ Storynory:Ժամանակ առ ժամանակ ինքս եմ կարդում։
Թեմատիկ շաբաթների ընթացքում աշխատում եմ նյութերը անգլերեն գտնել, կարդալ և միասին քննարկել։
Գրքերից պարապում ենք Backpack֊ով ։Հետագայում այս գրքին կանդրադառնամ ավելի մանրամասն։
Ճիշտ է վերևում դեմ արտահայտվեցի անգիրներին, բայց ոտանավորներ, երգեր և շատ կարճ պատմվածքներ անգիր սովորելը հսկայական օգուտ են տալիս։Գրեք թղթի վրա և բակում զբոսնելիս կամ տանը խաղալիս և որոշեք ով ավելի շուտ կսովորի։
Վերջերս սկսել ենք անգլերեն այբբենարանը սովորել։ Հետագայում կներկայացնեմ այլ տառեր էլ։
No comments:
Post a Comment