Thursday, 31 August 2017

Փանքեյքեր՝ նախաճաշի համար

Նախաճաշ֊փանքեյք
 ՍԵպտեմբերից սկսած բոլոր մայրիկներն էլ դժվարություններ են ունենում ամենօրյա նախաճաշի
պատրաստման հետ։ Երեխաներս փանքեյքերի(pancakes) մեծ սիրահար են։ Պատրաստում եմ տարբեր միջուկներով և համերով։
Շատ արագ պատրաստվում են և ահագին գործ են հոգում։
 
12-15 հատի հաշվարկով

1,5 բաժակ ալյուր,
1 ձու,
310 մլ կաթ,
60 գ կարագ,
1 թեյի գդալ սոդա
4 ճաշի գդալ շաքարավազ,
մի պտղունց աղ,
մի պտղունց վանիլին։

 Առանձին խորը ամանում խառնել ալյուրը, սոդան, շաքարավազը, աղը և վանիլը։ Քաղցրասերներին զգուշացնեմ,որ շաքարավազը թեթև քաղցրություն է տալիս, պետք է ավելացնել ։ Խորը ամանի մեջ խառնել ձուն և կաթը, ավելացնել գոլորշու վրա հալեցված կարագը, խառնել։ Ջրիկ զանգվածին ավելացնել ալյուրի զանգվածը,լավ խառնել։ ՀՆարավոր է մնան գնդիկներ,եփելու ընթացքում վերանում են։ Ստացված խմորը լցնել երեք տարբեր ամանների մեջ։ Մեկին ավելացնել 2 գդալ կակաո և մեկ բուռ պոպոք, երկրորդը թողնել ինչպես կա, երրորդին ավելացնել մեկ բուռ չամիչ։

Նախաճաշ֊փանքեյք



Եփել  թավայի մեջ։ Ես եփում եմ առանց կարագ կամ ձեթ,ինքն իրենով։


Երբ փուչիկներ են գոյանում մակերեսին,պտտացրեք մյուս երեսիը։


Եփեք մարմանդ կրակի վրա։ Վերջում կարող եք մատուցել մեղրով,մուրաբայով, թթվասերով ՝ կախված նախասիրություններից։

Նախաճաշ֊փանքեյք

No comments:

Post a Comment