Wednesday, 16 August 2017

Երեխաների համար միջատների թեմատիկ շաբաթվա պլան

Source: pixabay.com
   Թեմատիկ շաբաթը պլանավորելը,իրականում, ուսուցման պրոցեսի հիմնական բարդ հատվածն է։
Ճիշտ պլանավորումը և ժամանակի բաշխումը հնարավորություն են ընձեռում հստակ պատկերացնել,թե որքան ազատ ժամանակ ունի մայրիկը։ Պետք է նշեմ, որ թեմատիկ շաբաթները ներառում են նաև ակտիվ խաղեր։
 Քանի որ ես ունեմ հստակ պլան , ապա պլանի բոլոր կետերը հավասարաչափ կբաժանեմ շաբաթվա օրերի վրա և կպլանավորեմ ազատ ժամանակս
։
 Ահա մեր պլանը․
 1. Ծանոթանալ միջատների բազմազան աշխարհին, կարդալ հանրագիտարանում կամ ինտերնետ կայքերում, ծանոթանալ միջատների,
 2.  Վտանգավոր և օգտակար միջատները,

 3.  Ամենավտանգավոր 10 միջատները,
 4.  Ամենաօգտակար 10 միջատները,
 5.  Ամենատարօրինակ 10  միջատները,
 6.  Ամենագեղեցիկ 10 միջատները,
 7.  Ընտրել 5 միջատ, որոնց մասին երեխան ցանկանում է ավելի մանրամասն տեղեկանալ,
 8.  Այգում կամ բակում հետևել միջատների տեղաշարժին,լուսանկարել և փորձել ճանաչել անուններով,
 9.  Պատրաստել միջատներով մոբիլ(mobile) առաստաղից կախելու համար,
 10. Դիտել մուլտֆիլմ միջատների մասին,
 11.  Պատրաստել միջատ֊դիմակ,
 12.  Կարդալ հեքիաթներ միջատների մասին, երեխան կարող է նաև ինքը հորինել,
 13.  Լեգոներից պատրաստել տարբեր միջատներ,
 14.  Կտրել գունավոր թղթերից տարբեր ֆորմաներ և փորձել սոսնձելով ստանալ տարբեր միջատներ,
 15.  Դիտել փաստագրական ֆիլմեր,
 16.  Նկարել միջատներ ջրաներկով և մատիտներով,
 17.  Թղթից և ձեռքի տակ եղած հարմար առարկաներից պատրաստել միջատներ,
 18.  Պատրաստել  պատուհանին փակցնելու միջատներ(suncatcher),
 19.  Գիտական փորձեր,
 20. Այս կետը բաց եմ թողնում ընթացքում այլ մտքերի համար։


No comments:

Post a Comment