Tuesday, 19 December 2017

Երեխաների հետ ձմեռային զբաղմունքների ցանկ

Photo by ifreestock.com from Pexels 
Ձմեռը բոլոր երեխաների ամենասիրելի եղանակն է՝ ձյուն, տոնածառ, նվերներ,
Ձմեռ պապիկ, վառվռուն լույսեր։ Այդքանով հանդերձ կարող ենք ձմեռը էլ ավելի հետաքրքիր և անմոռանալի դարձնել։










1.Մինչև Ամանոր ամեն օր դիտել մուլտֆիլմ կամ ֆիլմ ձմեռվա կամ Ամանորի մասին;
2.Սառույցից պատրաստել խաղալիքներ(ֆորմաների մեջ լցնել ջուր,ավելացնել ներկեր,փայլեր և դնել սառնարան) և զարդարել բակը,
3.Թղթից կտրատել մարդուկ֊գիրլյանդներ և զարդարել, գունավորել,

4.Մոմի լույսի տակ հեքիաթներ պատմել ,

5.Զարդարել պատուհանը ձմեռային նկարներով,

6.Պլաստիրինից պատրաստել Ձմեռ պապիկ,
7.Կարդալ Ամանորի մասին հեքիաթ,
8.Գրել նամակ Ձմեռ պապիկին,
9.Պատրաստել Ձմեռ պապ ձյունից,
10.Պատրաստել ընտանիքի անդամներին ձյունից,
11.Գնալ ամանորյա տոնածառ,
12.Տոնածառի համար պատրաստել խաղալիքներ սեփական ձեռքերով,

13.Տոնածառը զարդարելու օրը վերածել տոնի՝ քաղցրավենիքներով, երաժշտությունով,
14.Պատրաստել ադվենթ֊օրացույց,

15.Պատրաստել միասին Ամանորյա թխվածքաբլիթներ,

16.Ամանորյա շուկա այցելել,

17.Ձյան վրա նկարել նախորոք գունավորած ջրով,
18.Ձնագնդիկներով կռիվ խաղալ ընտանիքով, որից հետո տանը խմել մեխակի թեյ ՝ խնձորի կեքսի հետ,

19.Միասին մաքրել բակը ձյունից,
20.Ձյունից տուն պատրաստել,
21.Ձյունե լուսամփոփ պատրաստել և մեջը մոմ դնել,

22.Ամանով ձյուն բերել տուն,որ երեխաները ուսումնասիրեն ինչպես է հալվում,
23.Պատրաստել Ամանորյա բացիկներ և փոստով ուղարկել տատիկ֊պապիկներին,ընկերներին,

24.Լույսերով պատել երեխաների սենյակը,

25.Տանը տոնածառի  շուրջը պիկնիկ,
26.Միասին Ամանորյա նվերներ գնել:

No comments:

Post a Comment