Ասեմ, որ շատ համեղ ,թեթև և արագ պատրաստվող է։ ՀԻմա բոլոր հնարավոր բաղադրատոմսերը ինտերնետից հավաքել եմ՝ ամեն շաբաթ տարբեր ձևով թխելու համար։ Ուրեմն բաղադրատոմսը․
2 բաժակ ալյուր
2 բաժակ կաթ
2 հատ ձու
1 թ/գ սոդա
3 ճ/գ շաքարավազ
2 ճ/գ ձեթ
աղ
վանիլին
Նախ առանձին ամանի մեջ խառնում ենք կաթը, ձուն և ձեթը, մեկ այլ ամանի մեջ՝ սոդան, ալյուրը, շաքարավազը, աղը և վանիլինը։ Հետո չոր զանգվածը լցնում ենք կաթնային զանգվաի վրա և զգուշորեն խառնում։ 10-15 րոպե թողնում ենք։ Այդ ընթացքում տաքացնում ենք բլինչիկի թավան (էն որ բոլորս էլ ունենք,բայց նոր տարուց հետո պահում ենք)։ Ես եփել եմ առանց ձեթ քսելու թավային։ Շերտերը սովորական բլինչիկից հաստ են ստացվում։
Կրեմի համար
1 մեծ տուփ(350 գր) թթվասեր,
7 ճ/գ շաքարավազ
վանիլին
կակաո՝ զարդարելու համար։
Թթվասերը հարում ենք շաքարավազի և վանիլինի հետ,քսում շերտերին։Վերջին շերտին քսում ենք կրեմը, մաղում վրան կակաո։ Տա֊Դամ։
No comments:
Post a Comment