Saturday, 26 August 2017

Ապահովում ենք երեխայի առողջ սնունդը դպրոցում

 
 Երեխաներին դպրոց ուղարկելիս միշտ առաջանում է դպրոցում սնվելու հարցը։ Արդյո՞ք ճիշտ է գրպանի փող տալ և հուսալ, որ երեխան կընտրի առողջ և օգտակար սնունդ։
Էլ չեմ ասում,որ գրեթե բոլոր դպրոցական բուֆետներում նույն անմխիթար վիճակն է։ Երեխան էլ ,բնականաբար, չի ընտրելու օգտակար սնունդ,այլ անպիտան ինչ֊որ քաղցրավենիք կամ հացաբուլկեղեն։ Երեխային պետք է դաստիարակել առողջ ապրելակերպի գաղափարով՝ ծնված օրվանից սկսած։ Դպրոցը շատ կարևոր շրջան է երեխայի կյանքում։ Առաջին անգամ նրանք ստանում են որոշակի անկախություն։ Շատ հեշտ է ընկնել ազդեցության տակ։ Ծնողներն էլ մտածում են, որ երեխան հանկարծ չտարբերվի մյուս երեխաներից ,իրեն վատ չզգա, ոչինչ,թող բոլորի նման օգտվի բուֆետից։
   Արտասահմանյան դպրոցներում ընդունված է դպրոց լանչ֊բոքս տանելը։ Հիասքանչ գաղափար է։ Նայելով արտասահմանյան մայրիկների պատրաստած լանչ֊բոքսերի նկարները՝ ես նույնպես ոգեշնչվեցի և որոշեցի գնել նման տարա։ Փաստացի, մտածելն ավելի հեշտ էր, քան իրագործելը։ Պարզվեց, պետք է նախորոք արտասահմանից պատվիրեի,քանի որ մեր խանութներում անհնար է գտնել նման տիպի «աման֊չաման»։ Ի վերջո,  հաջողացրեցի  ամենասովորական տնտեսական խանութից գնել,բայց տեսքը, մեղմ ասած, բացարձակ ոգեշնչող չէր։ Հիմա, դե արի երեխային բացատրի առողջ սնունդ, օգտակար լանչ ու համոզի, որ ավելի ճիշտ է  էս «բոքս» կոչվածը, քան բուֆետի աղբը։ Ահա մեր ամանը՝





Բայց դե էլ ինչ մամա, որ մի քանի կրեատիվ լուծում չունենա՝



Քանի֊որ տղաները շատ են սիրում ավտոմեքենաներ, ընտրեցի վրան փակցնել այս նկարը՝ 


Կողքերին և հատակին դրսի կողմից կփակցնենք մեքենաների նկարներ։




  


Ֆիքսում ենք  «սկոչով»։  Վերջում էլ, որպես մոտիվացիա ՝ 

    
















No comments:

Post a Comment