Անցած օրերի ընթացքում հասցրել ենք միջատների թեմայի պլանից բավականին կետեր իրագործել։ Երեխաները որոշեցին ավելի մանրամասն տեղեկանալ հետևյալ միջատների մասին․
1.զատիկ,
2.մեղուներ,
3.թիթեռներ։
Այս ընթացքում պատրաստել ենք սարդ֊դիմակ։ Շաբլոնը կբեռնեմ ներքևում։ Ինձ թվում է հնարավոր կլինի տպել։
Կողքերից թելեր ենք անցկացնում, և մեր դիմակը պատրաստ է։
Հաջորդը պատրաստել ենք պատուհանին փակցնելու միջատներ։Նախ թղթի վրա նկարում ենք մեզ անհրաժեշտ պատկերը, ապա դնում ենք վրան թափանցիկ ֆայլ և զգուշորեն սև ներկով ուրվագծում։Թողնում ենք 10-15 րոպե չորանա,հետո ներկում ենք։ Թողնում ենք չորանա 12-24 ժամ։ Զգուշորեն պոկում ենք ֆայլից և փակցնում պատուհանին։
Վեռջում անգլերեն լեզվով դիտել ենք միջատների մասին մուլտֆիլմ՝ համատեղելով թեմատիկ շաբաթն ու անգլերեն սովորելը։
No comments:
Post a Comment