Monday, 28 August 2017

Տնային պայմաններում մաշկը մաքրող և թարմացնող դիմակ




Իհարկե, խանութներում դիմակների պակաս չկա, բայց ես նախընտրությունը տալիս եմ տնային դիմակներին։
Մեր օրերում վստահություն չկա կոսմետիկա արտադրող ընկերությունների վրա։ Էլ չեմ ասում գնային քաղաքականության մասին, ինչը նույնպես չի ապահովում արտադրանքի որակը։ Ինչևէ, չշեղվելով թեմայից, պետք է նշեմ,որ կինը պետք է լինի միշտ խնամված և կոկիկ։ Անկախ  տարիքից,ամուսնական կարգավիճակից,երեխաների քանակից ու հավեսից։  Ի դեպ, ամուսնացած կանայք, չգիտես ինչու, մտածում են,որ ամուսնական մատանին իրենց ազատում է արտաքինի մասին մտածելու հոգսից։ Իրականում, ես էլ բավականին շատ պատճառներ եմ գտնում ժամանակ առ ժամանակ գզգզված ու անխնամ լինելու համար։ Քանի որ, հիմա բռնել եմ կյանքս լիովին փոխելու ուղին,ինչի մասին կգրեմ հետագայում, սկսեմ արտաքինիցս։ Այս դիմակը ինձ համար տանից դուրս գալու կամ պատահական հյուր ընդունելու փրկությունն է։ Ճիշտ է, մաշկը մի թեթեև սևանում է,ինչպես աոևայրուքից հետո,բայց թարմացված ու մի քանի տարի երիտասադրդացած մաշկն ապահովված է։ Ահա և իմ հրաշք դիմակի բաղադրատոմսը՝

  1 փոքր ձու ,
  1 ճաշի գդալ աղացած սուրճ;
  1 թեյի գդալ մեղր,
  1ճաշի գդալ թթվասեր։
 



Լավ խառնում ենք, քսում դեմքին և սպասում մինչև չորանա։ Խորհուրդ չեմ տալիս այդընթացքում խոսել կամ ծիծաղել՝ մաշկը բավականին ձգվում է։ 15 րոպե հետո պետք է որ ամբողջովին չորանա։ Լվացնում ենք գոլ ջրով և խոնավեցնող կրեմ քսում շատ բարակ շերտով։
 Գնամ լվացվեմ, գամ հաջորդ փոստս գրեմ։

No comments:

Post a Comment