վերջում էնքան հաճելի է նստել և հատիկ֊հատիկ ջնջել այն կետերը,որւնք հասցրել եմ։ Այս տրամաբանությամբ պլանավորում եմ նաև ամիսը, բայց,իհարկե, ոչ այսքան մանրակրկիտ։ Նաև գրի եմ առնում մտքովս անցած հետաքրքիր գաղափարները ու,նույնիսկ, հիմար մտքերը։ Կարող է ապագայում պիտանի դառնան։ Պլանս ունի մոտավոր այս տեսքը․
1.Արթնանալ ժամը 07:30 ֊ին,
2.Ջուր խմել երկու բաժակ,
3.Մարզանք,
4.Հաց պատրաստել,
5.Պարապել օտար լեզու ժամ,
6.Թեմատիկ շաբաթվա շրջանակում զբաղվել երեխաների հետ,
7.Երեխաներին քնացնել/ առաջադրանք տալ,
8.Հավաքել թափրտած իրերը,
․․․․․․
Բնականաբար, յուրաքանչյուրի մոտ տարբեր պլաններ կլինեն, բայց էականը գաղափարն է։Իսկ կան մարդիկ,ովքեր ավելի հեռուն են գնացել և օրվա պլանավորումը վերածել են արվեստի։Հա ,ու կարևորը գեղեցիկ նոթատետրերի առկայությունն է ձեռքի տակ։Շատ ուժեղ մոտիվացիա է։
No comments:
Post a Comment