Monday, 21 August 2017

Ընտանեկան ավանդույթների և անելիքների ցուցակ

 
Source  pexels.com
 Ընտանեկան ավանդույթներ մտածելը և կյանքի կոչելը ինձ համար, բացի ընտանիքը ամրացնելը, ունի ևս մեկ նպատակ։ Ես ցանկանում եմ երեխաներիս ապահովել տաք և հաճելի հիշողություններով։ Տարիներ անց, կյանքի ցանկացած էտապում, նրանք կհիշեն իրենց մանկությունը և ,միգուցե, դա նրանց ուժ կտա շարունակել  ճանապարհը կամ ճիշտ որոշում կայացնել։ Էլ  չեմ ասում , թե ինչ հաճելի է հավաքվել իրար գլխի ու մոռանալ բոլոր հոգսերի մասին։ Ավանդույթներից մի մասը մեզնից անկախ են ստացվել, մի մասը ինքներս ենք մտածել,մնացածն էլ հավաքել եմ տարբեր տեղերից։ Թե տարվա կամ ամսվա մեջ քանի անգամ կրկնել,շատ ինդիվիդուալ է։ Մենք ունենք ավանդույթներ հանգստյան օրերի համար,ամսվա համար և տարվա։ Ցանկը անընդհատ ավելանում է, հետագայում կթարմացնեմ։



 1.Ավանդական անգլիական թեյի միջոցառում,
 2.Մուլտֆիլմի/կինոյի օր ամբողջ ընտանիքի համար համապատասխան հյուրասիրությամբ,
 3.ԿԻնոթատրոնի օր,
 4.Պիկնիկ բնության գրկում,
 5.Տաք կակաոի երեկո,
 6.Օր,երբ կարելի է ուտել սրտիդ ուզածը,
 7. Ֆրանսիական/անգլիական նախաճաշի օր,
 8.Թատրոնի օր,
 9. Ընտանեկան նկարների և ալբոմների օր,
 10.Պարի օր,
 11. Հեքիաթներ պատմելու օր,
 12.Երազանքների և երազողների օր,
 13.Ընտանեկան ֆոտոսեսիաների օր,
 14.Ընտանեկան տարելիցներ, ծննդյան օրեր,
 15.Սեպտեմբերի  դպրոցականի և աշնան առաջին օրվա տոն,
 16.Դեկտեմբերի , մարտի , հունիսի  ձմռան,գարնան և ամռան առաջին օր,
 17.Խաչբառերի լրացման մրցույթ,
 18.Սեղանի խաղերի երեկո,
 19.Թանգարանների օր,
 20.Պաղպաղակ֊սրճարան այցելեու օր,
 21.Ռոմանտիկայի օր,
 22.Պոեզիայի երեկո,
 23.Փոփոխությունների օր,
 24.Բենգալյան կրակների օր....
 
     Շարունակելի․․․․


No comments:

Post a Comment