Thursday, 11 January 2018

Մեքսիկական չիլի


Մեքսիկական խոհանոցը հայտնի է կծու և բազմազան ուտեստներով։









Ամենահայտնի մեքսիկական ուտեստներն են՝ էնչիլադան, տակոն, չիլին, սալսա ․․․ Ես ինքս մեքսիկական խոհանոցի մեծ սիրահար եմ, չնայած , ավանդական մեքսիկական ոճով պատրաստելու համար, հնարավոր չէ գտնել շատ բաղկացուցիչներ։


Բաղադրատոմս


 1 հատ հավի խաշած դոշ,
 3 բաժակ հավի բուլյոն,
 1 բաժակ նախորոք թրջած սև հատիկ լոբի,
 1 բաժակ կուկուռուզ,
 1 բաժակ բրինձ,
 2 հատ չիլի բիբար, եթե առկա չէ, ապա սովորական կարմիր բիբար,
 0.5 բաժակ կտրատած լոլիկ,
սխտոր՝ ըստ ճաշակի,
մեքսիկական համեմունքների միքս՝ առկայության դեպքում, կամ այլ համեմունքներ,
քերած հոլանդական պանիր,
ձեթ,
աղ։


 Լոբին և բրինձը լցնել խորը թավայի մեջ,ավելացնել 3 բաժակ բուլյոն ։ Խաշել 20  րոպե (կախված բրնձի տեսակից), ավելացնել կուկուռուզը,բիբարը և լոլիկը։ Եփել 10-15 րոպե։ Վերջում ավելացնել ձեթը,հավի միսը, սխտորը և համեմունքները։ Եփել ևս 5 րոպե։
Մատուցելիս վրան լցնել քերած հոլանդական պանիր։




No comments:

Post a Comment