Monday, 15 January 2018

Երեխաների հետ անելիքների և երազանքների ցուցակ մաս 2

երազկոտ֊երեխա
Photo by Porapak Apichodilok from Pexels

Օրվա ընթացքում պետք է հստակ ժամանակ սահմանել երեխաների հետ անցկացնելու համար։
Էական չէ, թե ինչով զբաղվել, էականը միասին լավ ժամանակ անցկացնելն է։ Իմ ցանկը ամեն շաբաթ  ավելանում և ընդլայնվում է։ Ցանկի առաջին մասը այստեղ։





23.Պատմել հեքիաթ, որի գլխավոր հերոսները հենց երեխաներն են;
24.Միասին տեսնել մայրամուտը;
25.Ժամանակ առ ժամանակ նվեր֊անակնկալ թաքցնել տան անկյուններում,որտեղ երեխան խաղում է;
26.Խաղ֊ճանապարհորդություն, որտեղ դուք ուղևորվում եք երեխայի գլխավորությամբ՝ ուսումնասիրելու քաղաքը;
27.Պահել տպավորությունների և ճանապարհորդությունների օրագիր;
28.Միասին թատրոն գնալ;
29.Անպայման քնելուց և արթնանալուց համբուրել երեխային;
30.Միասին երազել;
31.Պատկերացնել ֆանտաստիկ կենդանիներ և աշխարհներ,նկարել ;
32.Սովորել էթիկայի կանոնները;
33.Նկարել սիրելի հեքիաթները;
34.Ուսումնասիրել հայտնի մարդկանց կյանքը;
35.Միասին լսել երաժշտությւոն;
36.Միասին օրվա ընթացիկ գործերը անել (անկողին հավաքել, տունը մաքրել);
37.Բարի գործերի տուփ պահել,որտեղ կհավաքվեն երեխայի կատարած բոլոր բարի գործերը գունավոր թղթերից կտրված շրջանների  տեսքով;
38.Միասին գնալ ֆրանսիական նախաճաշի;
39.Միասին գրախանութ այցելել;
40.Տիկնիկների համար թեյի օր կազմակերպել։

No comments:

Post a Comment