Լուրջ թեմա ենք ընտրել այս անգամ և բավականին ծանր, բայց կարծես ստացվեց մատչելի ներկայացնել երեխաներին։
Նախ, սկսենք անելիքների պլանից՝
1.Ինտերնետում գտնել թեմայի վերաբերյալ հեշտացված նյութեր;
2.Դիտել փաստագրական ֆիլմեր;
3.Քննարկել կյանքի առաջացման հնարավոր տարբերակները երեխաների հետ;
4.Նկարել;
5.Էվոլյուցիայի տեսությունը;
6.Ով էր Չարլզ Դարվինը;
7.Մուլտֆիլմեր;
8.Պլաստիլին;
9.Նախնադարյան մարդկանց տեսակները;
10.Մարդու էվոլյուցիան։
Հայերենով մակերեսային գաղափար կարելի է կազմել ՝ կարդալով այս նյութը Կյանքի ծագում։ Երեխաներին ներկայացրել եմ ավելի մատչելի և հասկանալի։
Անգլերեն լեզվով bbc.com ունի այս հետաքրքիր հոդվածը,` The secret of how life on Earth began որը պետք է ադապտացնել երեխաների համար։
Օգտվել ենք նաև ժամանակակից մանկական հանրագիտարաններից։
Երկրորդ օրը դիտեցինք այս հրաշալի փաստագրական ֆիլմը։ Երեխաները շատ տպավորված էին։ Ցավոք միայն անգլերեն տարբերակն է, բայց բավականին հասկանալի է։
Օգտվել ենք այս նկարներից՝
Այսքանը բավական է երեխային շատ չծանրաբեռնելու և ընդհանուր գիտելիքներ տալու համար։
No comments:
Post a Comment