Thursday, 19 October 2017

Կարտոֆիլով և հավի մսով քիշ (quiche)



 Քիշը  ֆրանսիական խոհանոցի բաղադրատոմս է։ Հիմքը հանդիսանում է բարակ խմորը՝ լցոնված մսով, ծովամթերքով կամ բանջարեղենով, վրայից էլ ձվով և թթվասերով պատրաստված սոուսը։ Խմորն ու սոուսը նույնն են, բայց , միջուկը փոխելով ,ամեն անգամ ստացվում է բոլորվին այլ ուտեստ։



Մի քանի բաղադրատոմսեր փորձելուց հետո կանգնել եմ հենց այս մեկի վրա։ Հեշտ,արագ և տարբերվող։ Պատրաստվում է կլոր ֆորմայի մեջ։ Հա, չմոռանամ նշել , որ համեմունքները ես ավելացնում եմ ըստ մեր քիմքի։ Սկզբնական բաղադրատոմսում համեմունքները ուրիշ էին, բայց համը տարօրինակ էր մեզ համար (մեզ ասելով  նկատի ունեմ ընտանիքիս անդամներին ։)
Առանց երկար֊բարակ գրելու ներկայացնեմ բաղադրատոմսը՝


 Խմորի համար՝

250-350 գրամ ալյուր;
100 գրամ կարագ;
1 ձու;
1,5 ճաշի գդալ թթվասեր;
աղ

Միջուկ՝

1 խաշած հավի դոշ;
1 բաժակ բրոկոլի;
2 հատ գազար;
4 հատ կարտոֆիլ;
2 գլուխ սոխ


Սոուս՝

2 ձու;
100 գրամ թթվասեր;
0.5 բաժակ կաթ;
1 թ/գ ալյուր;
1 թ/գ մանանեխի փոշի;
0.5 թ/գ չաման,
քացախ ըստ ճաշակի,
աղ

 Ալյուրը լավ տրորել կարագով,ավելացնել ձուն,թթվասերը և աղը,լավ հունցել։ Խմորը դնել սառնարան 30 րոպե։
 Սոուսի համար անհրաժեշտ մթերքները խառնել իրար և 3-4 րոպե հարել։
 Սոխը տապակել ձեթի մեջ։
 Սառնարանից հանել  խմորը , կլոր գրտնակել, որ ֆորմայից մեծ ստացվի։ Գրտնակած խմորը դնել ֆորմայի մեջ և վրան շարել կտրատած կարտոֆիլը,բրոկոլին, գազարը, միսը, սոխը։



 Վրան լցնել սոուսը, դնել նախապես տաքացրած ջեռոցը 40-50 րոպե, սկզբում 5-10րոպե  200C , որից հետո իջեցնել մինչև 180C։
 



No comments:

Post a Comment