Thursday, 26 October 2017

Երազանքների և ցանկությունների ցանկ,որ պետք է հասցնել իրագործել մաս 2

 
Բոլորս էլ ունենք երազանքներ կամ ցանկություններ, որոնք, օրերից մի օր, երբ պահը հարմար կլինի, երբ խանգարող ոչինչ չի լինի, մենք անպայման  «իրագործելու» ենք։ Բայց արի ու տես էդ պահը չի գալիս ու չի գալիս։
Քանի որ, ես էլ ,այ այդ նույն երազողների և գիշերները «քարավան կտրողների» դասին եմ պատկանում, ինձ մոտ էլ երազանքները մնում են միայն օդում։ Որոշ ժամանակ առաջ էլի քարավան կտրելս եկել էր։ Բայց, թարսի պես, եղանակը իմ դեմ էր։ Ես էլ ,դրանում տեսնելով տիեզերական նշան, հանգիստ խղճով փաթաթվեցի վերմակիս մեջ և տաք֊տաք քնեցի։ Հիմա ասածս էնա ,որ չէ էլի, չէ՛։ Ինչքան սենց, կյանքը կապելով  տարբեր առիթների հետ, ապրեմ։ Խորը փիլիսոփայական մտորումներից, հուզական ապրումներից ու հոգեբանական մի շարք անալիզներից հետո հասկացա,որ պատճառը ամենևին էլ առիթները չեն կամ նշանները,այլ վախերը։ Վախը՝ փոփոխությունների նկատմամբ,վախը՝ հարմարավետության գոտուց դուրս գալու նկատմամբ,վախը՝ անհաջողությունների նկատմամբ ։ Ամենավերջում էլ ամենատարրական ծուլությունը, երբ ավելի հեշտ է մեծ֊մեծ խոսել,քան գործել։
  Էսքան նախաբանից հետո անցնեմ բուն թեմային։ Այ էսօրվանից, այ հենց էս պահից սկսում եմ ապրել իմ երազանքները իրագործելու ուղղությամբ։ Գրողի ծոցը դեպրեսիան էլ,ծուլությունն էլ,վախերն էլ,հարմարավետությունն էլ։
   Էս էլ իմ երազանքների ցուցակի երկրորդ մասը՝
 

 Շատ ճանապարհորդել

Pexels.com

















Այցելել Դիսնեյլենդ
















 Ճիշտ դաստիարակել երեխաներին
Pexels.com
























Բրազիլական և Վենեցիական կառնավալները տեսնել
Pexels.com

















Վրանի մեջ գիշերել
Pexels.com

















Այցելել Լուվր
















Լինել բոլոր բնակելի մայրացամաքներում
















Նստել խարույկի մոտ՝ մեկ բաժակ սուրճով

















Գեղեցիկ պատշգամբ ունենալ
















Նկարել աշուն
















Հանգստանալ լեռներում
















Գնել տաք փլեդ
















Այցելել ֆրանսիական լավանդայի դաշտերը
















Լինել Տոսկանայում













Օգնել բոլոր երեխաներին,ովքեր դրա կարիքը ունեն

Տատու անել























Մազերը ներկել վարդագույն֊ ոսկեգույն

























Փոխել աշխարհը դեպի լավը
























Լողալ սովորել
















Շարունակելի․․․․․․

Հետևեք մեր    Facebook և PInterest  էջերին։

No comments:

Post a Comment