Monday, 16 October 2017
Թեմատիկ շաբաթների գաղափարը` երեխաներին սովորեցնելու համար մաս 2
Երեխային վաղ տարիքից սովորեցնելու համար ամենակարևորը ճիշտ բալանս ապահովելն է։ Երեխան չպետք է զրկվի մանկությունից, խաղալիքներից կամ իր ազատ ժամանակը լիովին վայելելու հնարավորությունից։
Պետք չէ երեխային հիվանդագին գրանցել բոլոր հնարավոր խմաբկներում և քոլեջներում կամ դեսպոտություն անել և ստիպել օրվա մեծ մասը սովորել։ Ես ինքս կողմնակից եմ երեխային վաղ տարիքից կրթելուն , բայց առանց երեխային ստրեսի ենթարկելու։ Երեխայի մեջ, նախ և առաջ , պետք է սերմանել սեր և հետաքրքրություն սովորելու և նոր գիտելիքների ձգտելու ուղղությամբ։ Հետաքրքրված երեխան ինքը կստիպի, որ ինչ որ նոր բան սովորեցնեք իրեն, դեռ ավելին, դուք էլ կբացահայտեք, որ ոչ բոլոր հարցերի պատասխանները գիտեք։
Ես ընտրեցի թեմատիկ շաբաթների տարբերակով սովորեցնելը, որովհետև այս տարիքում երեխային պետք է ժամանակ տալ ընկալելու և մարսելու նոր գիտելիքները։ Մեկ շաբաթը, որը հետո շաբաթից վերածվում է ամսվա ։), հնարավորություն է տալիս առանց շտապելու և, ամենակարևորը, խաղերի, նկարչության, մուլֆիլմերի միջոցով երեխային սովորեցնել նորություններ։ Թեմաները բազմազան են և անսպառ․
1.Գիշեր֊ցերեկ
2.Հիգիենա
3.Տարվա եղանակները
4.Միջատներ
5.Կենդանիներ
6.Ընտանիք
7.Ընկերություն
8.Հեքիաթներ
9.Կրկես
10.Դինոզավրեր
11.Արքայադուստրեր
12.Տրանսպորտ
13.Անտառ
14.Բույսեր
15.ՖԵրմա
16.Ռոբոտներ
17.Ռոբոտաշինություն
18.Պատմություն
19.Հայտնի մարդիկ
20.Տիեզերք.....
Յուրաքանչյուր թեմայի շրջանակում գրում ենք անելիքների պլան և ըստ պլանի օրեկան զբազվում մեկ ժամից մինչև 1,5 ժամ։ Եթե երեխան փոքր է,ավելի քիչ։ Ժամանակն էլ խիստ ինդիվիդուալ է։ Ամեն դեպքում 1,5 ժամը ամենաօպտիմալն է։ Իսկ պլանը կարող է լինել ընդհանուր, որը կարող եք ամեն թեմայի հետ մի փոքր փոփոխել։ Սա մեր պլանի օրինակն է՝
1.Գրքերի կամ ինտերնետի միջոցով ծանոթանալ ընտրված թեմային
2.Դիտել մուլտֆիլմեր և ֆիլմեր տվյալ թեմայի վերաբերյալ
3.Նկարել
4.Նյութերը ուսումնասիրել այն օտար լեզվով,որը ցանկանում եք երեխային սովորեցնել
5.Բանաստեղծություններ և հեքիաթներ
6.Թատրոն գնալ կամ բեմադրել երեխաների հետ միասին
7.Տպել ներկելու էջեր կամ գնել
8.Պլաստիլին
9.Փորձել առօրյայում գտնել թեմային առնչվող զբաղմունքներ
10. Պատրաստել սենսորային տուփ
Սա մոտավոր պլան է, որը յուրաքանչյուրը կարող է ձևափոխել։
Վաղ տարքից երեխային կրթելը հնարավորություն է տալիս նրանց հետագաում ավելի հեշտ ընտրել մասնագիտութուն, բացահայտել նրա հետաքսրքրությունները և ուժեղ կողմերը։
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment