Բոհեմիան նորաձևությունը բնորոշ է տարբերվել ցանկացող, լայն մտահորիզոնով և կրեատիվ մտածողությամբ անձանց։ Եթե ցանկանում եք տարբերվել և հագուստի միջոցով ներկայացնել ձեր հարուստ և գունեղ ներաշխարհը,ապա այս ոճը ձեզ համար է։
Իհարկե, կան մարդիկ, ովքեր նախընտրում են ավելի զուսպ գույներ և հագուստ։ Վերջիններս կարող են հագուստի մեջ օգտագործել բոհեմիան էլեմենտներ և աքսեսուարներ։ Պետք է նշեմ, որ գտնել իրոք գեղեցիկ, ճաշակով և մատչելի բոհեմիան հագուստ շատ դժվար է , բայց հաստատ իմաստ ունի,որովհետև արդյունքը կգերազանցի բոլոր սպասումները։
Բոհոն ներառում է գնչուական,հիպպի և էթնիկ ոճերը և կարող է ունենալ շատ ծայրահեղ դրսևորումներ։ Չափավոր բոհոն կհաղորդի թարմ շունչ ձեր զգեստապահարանին ։
Բոհոին բնորոշ են երկար վառ գույները, նախշավոր և ծաղկային դետալները, ծոփքերը, էթնիկ նախշերը, ոչ սիմետրիկ կտրվածքները։
Եթե հագուստի մեջ նախընտրում եք դասական ոճը,ավելի զուսպ գույները,ապա կարող եք ընտրել միայն մեկ բոհո դետալ․
Յուրահատուկ և չկրկնվող են նաև բոհո ոճի կոշիկները․
Բոհոն առանձնանում է ճոխ և բազմազան աքսեսուարներով, և, ցանկալի է , հնարավորինս շատ․
No comments:
Post a Comment