Sunday, 3 September 2017

ՄԻջատների թեմատիկ շաբաթ երեխաների համար֊մաս 4


 Անցած մի քանի օրերը բավականին հագեցած էին, և ,մեր կամքից անկախ, մեր թեմատիկ շաբաթը վերածվեց երեք շաբաթի։ Հույս ունեմ մոտակա երկու օրվա ընթացքում  ավարտել և անցնել այլ թեմայի։


  Նախ, թեմատիկ շաբաթները պետք է իրենց մեջ ներառեն նաև այլ առարկաներ,զարգացնեն երեխային բազմակողմանիորեն։ Քանի որ, հիմնականում մուլտֆիլմերը միջատների մասին նայում էինք անգլերեն կամ ռուսերեն,ապա ժամանակն էր անցնել մաթեմատիկային։ Թղթերից կտրատեցի տարբեր մաթեմատիկական պատկերներ, և  երեխաները, թղթի վրա սոսնձելով ,ստացան իրենց պատկերացրած միջատները։ Ասեմ , որ ահագին բարդ և երևակայությանը զոռ տալու աշխատանք էր:




Մաթեմատիկական պատկերներ

ՄԻջատ

ՄԻջատ


ՄԻջատ

ՄԻջատ

Հաջորդը, թղթից պատրաստեցինք պատից կախելու միջատներ կամ մոբիլ(հայերեն անվանումը չգիտեմ)։ Զարգացնում է երեխայի երևակայությունը,նաև վարժվում են մկրատին։ Ծնողի ներկայությունը պարտադիր է։
   
Թղթե թիթեռ
Add caption

Թղթե թիթեռ

Թղթե զատիկ

Թղթե մեղու

ՄԻջատներ




Վերջում էլ  տեղադրում եմ մի քանի վիեդոներ,որոնք երեխաներին կհետաքրքրեն: Նյութը անգլերեն լեզվով  է։



1.Ամենատարօրինակ միջատները․




2.Ամենավտանգավոր միջատները․



3.Ամենագեղեցիկ միջատները․







4.Ամենաօգտակար միջատները․








No comments:

Post a Comment