Pexels.com |
Զգում ես քեզ անպիտան մայր,անպիտան կին և ,նույնիսկ, անպիտան անձնավորություն։ Մտքովդ սկսում են անցնել սարսափազդու սցենարներ։ Այն է, թողնել,գլուխն առնել և փախչել։ Իրականում, բոլոր մայրերն էլ կյանքում գոնե մեկ անգամ հայտնվում են նման իրավիճակում։ Պատճառը գերհոգնածությունն է, կյանքում կտրուկ փոփոխությունները ՝ կողքի սենյակում քնած բալիկի տեսքով, կազմվածքի փոփոխությունները, պատասխանատվության զգացողությունը և նման լիքը պատճառներ։ Մանր֊մանր գումարվում են իրար, ու մի օր էլ զգում ես,որ կյանքում փոփոխությունների ժամանակն է։ Նյարդային մամայից սարսափելի արարած չկա այս աշխարհում։
1.Առաջինը, որ պետք է անել, սուրճ եփել նստել աթոռին և գոնե այդ հինգ րոպեն տրամադրել ապագան պլանավորելուն և կյանքը հիմնովին փոխելուն։
2.Պլանավորում ենք տարին,ամիսը և օրը ։Ամենայն մանրամասնությամբ։ Կարևորը հստակ պլան ունենալ, փոփոխությունների գնում ենք փոքր֊փոքր քայլերով։ Հարկ եղած դեպքում թայմ֊մենեջմենթի(time-management) դասընթացներ ենք վերցնում(անվճար կամ վճարովի, ընտրությունը բավականին մեծ է)։
3.Փորձում ենք սպասումներ չունենալ շրջապատի մարդկանցից, սովորում ենք հույսներս մեր վրա դնել և մեր կյանքի պատասխանատվությունը վերցնել մեր վրա։ Շատ լավ է, եթե կողքից երեխաների հարցում օգնող ունեք, բայց ,ճիշտը, ինքնակազմակերպվելն է։
4.Փորձում ենք չնախանձել այլոց։ Ի վերջո չգիտենք,թե իդեալական իրավիճակի հետևում ինչ կա թաքնված։ Երկրորդ՝ նախանձը չի թողնում առաջ գնալ՝ պատճառները փնտրելով այլ անձանց մեջ։ Մեր անհաջողություններում հիմնականում մենք ենք մեղավոր։Այսուհետ, փորձում ենք հաջողակ մարդկանց նայել միայն սովորելու նպատակով։
5.Կարգավորում ենք քնելու և արթնանալու ժամերը։ Գիշերվա առողջ և լիարժեք քունը ձեր նյարդային համակարգի առաջին օգնությունն է։ Քնում ենք 11:30֊ ից ոչ ուշ։ Համ լավ ահնգստանում ենք, համ էլ խուսափում ենք ուշ ժամին փորը լցնելու և հավելյալ մեր ագահությունը ու մեզ անիծելու գրավիչ տարբերակից։
6.Արթնանում ենք 8:00-ից ոչ ուշ։ Տաս օր այս ռեժիմով ապրելուց հետո արդեն կդառնա սովորություն։Այս քայլերը ապահովելուց և սովորություն սարքելուց հետո, եփում ենք մեկ գավաթ սուրճ և կարդում հետագա քայլերի մասին։
No comments:
Post a Comment