Խխունջ֊մակարոնները վաղուց էի ուզում փորձել,բայց գրեթե միշտ կամ ժամանակ չէր լինում , կամ մակարոնի այս տեսակը չէի գտնում։ՄԻ քանի օր առաջ, վերջապես, կարողացա փորձել։ Ասեմ, որ շաաատ համեղ է ստացվում։ Իսկ պանրի սիրահարների համար իսկական դրախտ է։
Անհրաժեշտ մթերքները՝
1 տուփ մակարոն խխունջ (ինձ մոտ DIVELLA ֆիրմայինն է )
2 հատ խաշած հավի կրծքամիս
1 բաժակ կտրտած բրոկոլի
200գ չեդդեր պանիր
1 տուփ միջին չափի թթվասեր
2 հատ ձու
սխտոր քանակը՝ ըստ ճաշակի
0.5թ/գ մանանեխի փոշի
0.5 թ/գ չաման փոշի
ձեթ
աղ
80գ պարմեզան
Պատրաստման եղանակ
Մակարոնները բավականին շատ են, ես օգտագործել եմ կեսը։ Իհարկե կախված է քանի բաժնի համար եք պատրաստում։ Խաշում ենք մակարոնները եռացող ջրում։ Քամում ենք ջուրը, իսկ մակարոնները շարում ենք տարայի մեջ, որով դնելու ենք ջեռոցը։ Թողնում ենք սառչեն։
Այդ ընթացքում հավի մասը թել ֊թել ենք անում, կամ մանր կտրատում ենք, ավելացնում ենք բրոկոլին, քերում ենք չեդերի կեսը և ավելացնում միքիչ աղ, վերջում երկու գդալ ձեթ ենք լցնում։
Սոուսի համար ձուն պատառաքաղով հարում ենք, ավելացնում ենք թթվասեր, 3 ճաշի գդալ ձեթ, մանանեխը, չամանը, ճզմում ենք սխտորը,վերջում քերում մնացած չեդդերը,աղ անում և լավ խառնում։
Արդեն սառած մակարոնները զգուշությամբ լցոնում ենք հավի միջուկով։
Շարում ենք իրար կողք և վրան լցնում սոուսը։
Վրան քերում ենք պարմեզան պանիրը( կարող եք գնել արդեն քերած ) ։
Բարի ախորժակ։
Հետևեք մեզ FACEBOOK սոցիալական ցանցում։






No comments:
Post a Comment