Ճիշտ է , ոչ բոլոր մեծահասակներն են բարձրաձայն ընդունում, բայց Ամանորին մենք բոլորս սպասում ենք նույն անհամբերությամբ՝ հավատալով հրաշքների, հիշելով մեր մանկությունը և մի պահ զգալով նույն մանկական բերկրանքը։ Բայց դե բոլորից շատ Ամանորին սպասում են երեխաները՝ հաշվելով յուրաքանչյուր օր ու շաբաթ։
Արդեն քանի տարի մենք պատրաստում ենք ադվենթ օրացույց։ Երեխաները մեծ խանդավառությամբ արթնանում են և դեկտեմբերի 1֊31 ընկած ժամանակահատվածում օրացույցի մեջ գտնում են «Ձմեռ պապիկի» կողմից թողնված նամակ֊հանձնարարություն, քաղցրավենիք, փոքրիկ խաղալիք։ Ահա մեր ադվենթ֊օրացույցը,որը դեռ չենք հասցրել փակցնել պատին։
Փոքրիկ քաղցրավենիք,
Բանաստեղծություն, որը պետք է սովորել,
Փոքրիկ խաղալիքներ,
Գունավոր մատիտներ կամ ներկեր,
Մուլտֆիլմի կամ ֆիլմի անվանումը,որը պետք է դիտել,
Նկարելու հանձնարարականներ,
Առօրյա գործեր,որ պետք է մայրիկին օգնել,
Տոնածառը զարդարելու օրը,
Մանկական ներկայացման տոմսեր,
Հեքիաթ,որը պետք է կարդալ,
Չրերի տեսակներ,
Տոնածառի խաղալիքներ,որ պետք է ինքնուրույն պատրաստել,
Ընտրել սիրելի ճաշատեսակը,
Ինչ֊որ բարի գործ կատարել,
Ամանորի մասին երգ սովորել,
Նամակ գրել Ձմեռ պապիկին,
Այցելել Ամանորյա շուկա,
Ընտրել օրվա քաղցրավենիքը,
Տաք շոկոլադ պատրաստել,
Օտար լեզվով սովորել Ամանորի հետ կապված բառեր,
Պատրաստել ամանորյա բլիթներ․․․
Ցանկը կարելի է անդադար շարունակել։ Աննկարագրելի է երեխաների ուրախությունը, երբ առավոտյան բացում են ծրարը։ Ու ընդհանրապես կարևոր չէ պարունակությունը , կարևորը այն է, որ երեխաները ամեն օր արթնանում են անակնկալի սպասումով ։
Ավելի կրեատիվների համար ահա ադվենթ֊օրացույցի մի շարք ներշնչանքի աղբյուներ՝










No comments:
Post a Comment