Անցած մի քանի օրերը բավականին հագեցած էին, և ,մեր կամքից անկախ, մեր թեմատիկ շաբաթը վերածվեց երեք շաբաթի։ Հույս ունեմ մոտակա երկու օրվա ընթացքում ավարտել և անցնել այլ թեմայի։Նախ, թեմատիկ շաբաթները պետք է իրենց մեջ ներառեն նաև այլ առարկաներ,զարգացնեն երեխային բազմակողմանիորեն։ Քանի որ, հիմնականում մուլտֆիլմերը միջատների մասին նայում էինք անգլերեն կամ ռուսերեն,ապա ժամանակն էր անցնել մաթեմատիկային։ Թղթերից կտրատեցի տարբեր մաթեմատիկական պատկերներ, և երեխաները, թղթի վրա սոսնձելով ,ստացան իրենց պատկերացրած միջատները։ Ասեմ , որ ահագին բարդ և երևակայությանը զոռ տալու աշխատանք էր:
Հաջորդը, թղթից պատրաստեցինք պատից կախելու միջատներ կամ մոբիլ(հայերեն անվանումը չգիտեմ)։ Զարգացնում է երեխայի երևակայությունը,նաև վարժվում են մկրատին։ Ծնողի ներկայությունը պարտադիր է։
![]() |
| Add caption |
Վերջում էլ տեղադրում եմ մի քանի վիեդոներ,որոնք երեխաներին կհետաքրքրեն: Նյութը անգլերեն լեզվով է։
1.Ամենատարօրինակ միջատները․
2.Ամենավտանգավոր միջատները․
3.Ամենագեղեցիկ միջատները․
4.Ամենաօգտակար միջատները․










No comments:
Post a Comment